-
29.09.2020|
00:34
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր՝ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ պաշտպանության բանակի 46 զինծառայողների «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրելու մասին։
-
29.09.2020|
00:33
Արցախի Պաշտպանության բանակը ադրբեջանական ինքնաթիռ է խոցել, հայտարարեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
-
29.09.2020|
00:32
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 29-ին, Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ արտակարգ քննարկում է կազմակերպելու։
-
29.09.2020|
00:31
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և ԵԱՀԿ դիտորդներին ուղարկել հակամարտության գոտի: Այսօր նա նույն կոչով կդիմի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
-
29.09.2020|
00:30
Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով։
-
29.09.2020|
00:29
ՌԴ Պետդուման հորդորում է անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում իր պատրաստակամությունը հայտնելով տրամադրել միջնորդական օգնություն իրավիճակի խաղաղ կարգավորման համար:
-
29.09.2020|
00:28
Լիբանանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Ղարաբաղի խնդրի դիվանագիտական լուծում փնտրել՝ ասվում է Լիբանանի ԱԳՆ հայտարարության մեջ:
-
29.09.2020|
00:25
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին և նրանց հանգամանալից ներկայացրել արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով «Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը»:
-
29.09.2020|
00:24
Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում՝ հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
29.09.2020|
00:22
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հավասարակշռված հայտարարություններով են հանդես եկել, իսկ Թուրքիան լիիրավ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, Իրանը պահպանում է չեզոք դիրք, այս արձանագրումն ասուլիսի ժամանակ արեց Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը: